Գանձապետական պահառուի առցանց սպասարկման կետի միջոցով կարելի է ձեռք բերել պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր, կարճաժամկետ պարտատոմսեր, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր:
Գանձապետական պահառուի միջոցով պետական գանձապետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել միայն ֆիզիկական անձինք:
Պետական Պարտատոմսեր կարելի է ձեռքբերել՝ Երևան քաղաքում առևտրային բանկերի մասնաճյուղերում տեղակայված 3 սպասարկման կետերի միջոցով՝ 1. Ամիրյան 23/1` Հայէկոնոմբանկի տարածք, 2. Տիգրան Մեծի 24` Արդշինբանկի «Էրեբունի» մասնաճյուղի տարածք, 3. Կոմիտաս 49` Կոնվերսբանկի «Կենտրոնական» մասնաճյուղի տարածք, Առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով:
Առցանց եղանակով պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը պետք է գրանցվի համակարգում, դա կարող է արվել երկու տարբերակով. 1) այցելելով Գանձապետական պահառուի որևէ սպասարկման կետ, որտեղ սպասարկման կետի աշխատակիցը ներդրողին գրանցում է համակարգում, 2) ակտիվացված նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք ունենալու դեպքում՝ ներդրողը կարող է ինքնուրույն գրացվել gp.minfin.am կայքում: Քարտի ակտիվացման համար անհրաժեշտ է www.ekeng.am կայքից ներբեռնել և համակարգչում տեղադրել Crypto Card Suite Manager ծրագիրը և օգտվել կայքում առկա ձեռնարկից https://www.ekeng.am/file_manager/ID_signature_Userguide 1.9_0.pdf
Գանձապետական պահառուն ներդնրողների սպասարկումն իրականացնում է առանց որևէ միջնորդավճարների, սակայն, առցանց եղակակով պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում վճարային համակարգի կողմից գանձվում է միջնորդավճար 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 400 դրամ
Գանձապետական Պահառուի միջոցով պետական պարտատոմսերի ձեռքբերման ուղեցույցին կարող եք ծանոթանալ <<Օրենքնքներ և կարգավորումներ>> դաշտում :
Գանձապետական պահառուի առցանց համակարգի (gp.minfin.am) միջոցով պետական գանձապետական պարտատոմսերի ձեռք բերման հասանելիությունը Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքից դուրս ապահովված է 2019 թվականի հոկտեմբերի 8-ից: